Հայաստանի առաջատարը՝ բեռների առաքման ոլորտում:
Միայն ՄԵՆՔ ենք իրականացնում կանոնավոր բեռնափոխադրումներ՝ ամբողջ Հանրապետության տարածքով:

ԲԵՌՆԵՐԻ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԱՌԱՔՈՒՄ

Հասցեական առաքումը շատ հայտնի ծառայություն է ֆիզիկական անձանց շարքերում, քանի որ այն իրականացվում է ՛՛դռնից դուռ՛՛սկզբունքով: 

Դուք կարիք չունեք փնտրելու տրանսպորտ, որը պետք է ուղևորվի դեպի  որոշակի քաղաք միայն մեքենայի ամբողջական բեռնվածությունից հետո,  կամ փնտրելու  տաքսի, որը պետք է հավաքի 5 ուղևոր և  ապա նոր  մեկնի դեպի տարածաշրջան: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. մենք ինքներս  կվերցնենք Ձեզանից  ծանրոցը ՝ Ձեզ հարմար հասցեից, կառաքենք  այն  Ձեր կողմից նշված հասցեով  և կփոխանցենք առձեռն   ստացողին:

 Ընկերության ներկայացուցչին ծանրոցը փոխանցելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ ՝ ուղեկցող փաստաթղթերի ձևակերպման նպատակով, ինչպես նաև նշել ստացողի  տվյալները: Եթե ստացողի  մոտ  չլինի անձը հաստատող փաստաթուղթ, ծանրոցը չի փոխանցվի վերջինիս և կվերադարձվի ուղարկողին:

Առաքումն իրականացվում է   վերցնելու հաջորդ օրը: