Հայաստանի առաջատարը՝ բեռների առաքման ոլորտում:
Միայն ՄԵՆՔ ենք իրականացնում կանոնավոր բեռնափոխադրումներ՝ ամբողջ Հանրապետության տարածքով:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԱՔՈՒՄ և ՎԵՐԱԴԱՐՁ

Եվս մեկ կարևոր ծառայություն, որն այսօր շատ պահանջված է, փաստաթղթերի առաքումն ու վերադարձն է:

Ցանկացած ապրանքագումարային հարաբերություններն ուղեկցվում են համապատասխան փաստաթղթերով, որոնք պետք է առկա լինեն բոլոր կողմերի մոտ: Խոսքն առաջին հերթին  գնում է հաշիվ-ապրանքագրերի մասին, որոնք հաստատում են Ձեր ապրանքի մատակարարման փաստը այս կամ այն խանութ: Դա կարող է նաև լինել լիազորագիր, երաշխավորագիր,  քաղվածք հաշվեհամարից և ցանկացած այլ փաստաթղթեր:

Մենք առաջարկում ենք Ձեզ օգտվել փաստաթղթերի առաքման  ծառայությունից:

Դուք կարող եք պատվիրել փաստաթղթերի առաքում Հայաստանի Հանրապետության և Արցախի  ցանկացծ բնակավայր:

Մենք ընդունում ենք պատվերը, ձևակերպում այն, վերցնում ձեզանից փաստաթղթերը, առաքում Ձեր նշած վայրը և անձամբ փոխանցում առձեռն հասցեատիրոջը:

Փաստաթղթերի առաքման արժեքը հաշվարկվում է ծանրոցի մինիմալ քաշի արժեքի հիման վրա:

Ծառայությունը պատվիրելու համար անհրաժեշտ է կայքում ձևակերպել օնլայն հայտ, գրել նամակ կամ զանգահարել մեզ:

Առաքումն իրականացվում է փաստաթուղթը մեզ փոխանցելու հաջորդ օրը:

Փաստաթղթերի վերադարձի ծառայությունն առաջին հերթին անհրաժեշտ է մատակարարին: Ցանկացած ապրանքագումարային հարաբերությունները ուղեկցվում են համապատասխան փաստաթղթերով, որոնք պետք է առկա լինեն բոլոր կողմերի մոտ: Խոսքն առաջին հերթին գնում է հաշիվ-ապրանքագրերի մասին, որոնք հաստատում են Ձեր ապրանքի մատակարարման փաստը այս կամ այն խանութ: Մենք մեր գործընկերներին վերադարձնում ենք ուղեկցող փաստաթղթերը, որոնց վրա դրված է ընդունող կողմի, այսինքն՝ստացողի կնիքն ու ստորագրությունը: Դա կարող է նաև լինել լիազորագիր, երաշխավորագիր,  քաղվածք հաշվեհամարից և ցանկացած այլ փաստաթղթեր:

Առաքումն իրականացվում է փաստաթուղթը մեզ փոխանցելու հաջորդ օրը: