Հայաստանի առաջատարը՝ բեռների առաքման ոլորտում:
Միայն ՄԵՆՔ ենք իրականացնում կանոնավոր բեռնափոխադրումներ՝ ամբողջ Հանրապետության տարածքով:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«A.D.Service»  առաքման ծառայությունը Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրող միակ    ընկերությունն է, որը կանոնավոր բեռնափոխադրումներ  է  իրականացնում  Հայաստանի Հանրապետության  և Լեռնային Ղարաբաղի տարածքում:  2015 թվականից ի վեր մենք աշխատում ենք բեռների փոխադրման ծառայությունների մատուցման ոլորտում:  Մեր գործունեության սկզբում  մենք մեր տրամադրության տակ ունեինք  ընդամեկը մեկ սեփական տրանսպորտային միջոց  և առաքում էինք փոքր բեռներ Երևանի մոտակա քաղաքներ, որոնց հեռավորությունը չէր գերազանցում  40-50 կմ:  2016թ. ավտոպարկն ընդլայվեց մինչև  3 միավոր, իսկ պատվերների քանակն ավելացավ մեր ծառայությունների հասանելիության շնորհիվ: Առաքման  հասանելի տարածքը սկսեց ներառել Երևանից 150 կմ հեռավորության վրա գտնվող  տարածքները: 2017թ.  մենք ընդլայնեցինք  մեր աշխատակազմը , ձեռք բերեցինք տրանսպորտային նոր միջոցներ,   ընդլայնեցինք առաքման  տարածքը: Մեր թմի համախմբված աշխատանքի շնորհիվ 2018թ. դրությամբ մենք առաքում էինք իրականացնում ամբողջ Հայաստանի  և Արցախի տարածքով: Մեր կողմից  մշակվել են ամենաօպտիմալ երթուղիները, որոնք այսօրվա դրությամբ ներառում են  բոլոր նշանակալի փոքր և մեծ  քաղաքները:  Այդպիսով մեր ընկերությունը օգնում է մեր գործընկերներին իրականացնել իրենց ապրանքների օպերատիվ  և հուսալի առաքում պետության  բոլոր տարածաշրջաններ՝ առաջ անցնելով մրցակիցներից: Դրան զուգահեռ մենք մշակել ենք նաև հասցեական առաքման  ծառայությունների նոր համակարգ  ֆիզիկական  անձնանց  համար՝ ՛՛դռնից դուռ՛՛ սկզբունքով:    Արտադրանքն արագ ստանալու ցանկացողների քանակը գնալով մեծանում էր:  Արդյունքում  մենք կրկին ընդլայնել ենք  մեր ավտոպարկը և աշխատակազմը, ակտիվ կերպով սկսեցինք  յուրացնել պետության տարածքում բեռնափոխադրումների էությունը: Ներկա պահին մենք իրականացնում ենք  Հայաստանի և Արցախի տարածքում  ինչպես հավաքագրված, այնպես էլ անհատական բեռների ամենաարագ և ամենահուսալի առաքումը:

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօրվա դրությամբ “A.D.S.” ընկերությունը հանդիսանում է  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում բեռների  օպերատիրվ   և հուսալի առաքման  առաջատար:  Սեփական ավտոպարկն աշխատում է բոլոր ուղղություններով շաբաթական  6 օր  ցանկացած պայմաններում: Բացի այդ, իրականացվում է  հասցեական առաքում ՛՛դռնից դուռ՛՛ սկզբունքով: 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

՛՛Պերֆեկտ Լայն՛՛

՛՛Պերֆեկտ Լայն՛՛ ՍՊԸ A.D.S-ի հետ համագործակցում ենք  2017 թվականից: Շատ գոհ ենք  ընկերության  օպերատիվ  և պրոֆեսսիոնալ աշխատանքից, որը միշտ ժամանակին է առաքում  մեր ապրանքը Գյումրի,  Վանաձոր, Ղարաբաղ  և այլն:

17.12.2018

Ա/Ձ ՍՈՒՐԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Հանդիսանալով Հայաստանում լեհական ապրանքների խոշորագույն  դիստրիբյուտորը՝ բարդությունների հանդիպեցի  մեր ապրանքը Հայաստան  և Ղարաբաղ առաքելու հարցում:  A.D.S-ի հետ համագործակցում ենք  2016 թվականից,  որից ի վեր մեր առաքման  համակարգը կարգավորվել է: 

17.12.2018

Ելիզավետա Տեր-Սիմոնյան

Բնակվում եմ Վանաձորում և հաճախ եմ օգտվում  տվյալ ընկերության ծառայություններից:  Երևան եմ ուղարկում նվերներ՝ ընկերներիս համար: Շատ հարմար է առանց տնից դուս գալու փոխանցել ծանրոցը և ուղարկել այն ուրիշ քաղաք:

17.12.2018

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ



2016

Պատվերների քանակ – 636 

Առաքված է տուփեր – 17491

Անձնակազմ՝  – 4 մարդ

Տարածաշրջանային աշխատակից – 0

2017

Պատվերների քանակ – 1492 

Առաքված է տուփեր – 46567

Անձնակազմ՝  – 6 մարդ

Տարածաշրջանային աշխատակից – 0

2018

Պատվերների քանակ – 2168

Առաքված է տուփեր – 68542

Անձնակազմ՝  – 8 մարդ

Տարածաշրջանային աշխատակից – 1